Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության մի խումբ անդամների
329
Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 18:06

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների՝ կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները: