«ԵՄ-ն պետք է Բաքվի հետ համակարգի Հայաստան առաքելություն ուղարկելու հարցը». Բայրամով

318
Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 19:00
Ադրբեջանի հետ չսահանազատված սահմանին Եվրոմիության՝ Հայաստան նոր առաքելություն ուղարկելու հարցը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ, մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, ներկայում ընթանում է հաջորդ առաքելության պլանավորումը, և Ադրբեջանը պետք է տեղեկացված լինի դրա առաջադրանքների և ընդգրկման աշխարհագրության մասին։
«Այո, այն կուղարկվի Հայաստան, սակայն այդ հարցը վերաբերում է Ադրբեջանի շահերին»,- ասել է նախարարը։ Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը դեռևս ոչ մի զեկույց չի ստացել ԵՄ նախորդ առաքելության վերաբերյալ։
Հակառակորդի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն քաջատեղյակ է այս հարցում Ադրբեջանի բաց դիրքորոշման մասին, ուստի Բաքվի հետ պետք է լինի տեղեկատվության փոխանակում և համակարգման գործընթաց։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
209Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
431Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
33806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
52004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
47004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
46104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
43404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
40203.11.2026, 15:42