Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Եթե Վոլկովը մեզ չլսի, ստիպված կլինենք կտրուկ քայլերի գնալ». Տիգրան Պետրոսյան

«Եթե Վոլկովը մեզ չլսի, ստիպված կլինենք կտրուկ քայլերի գնալ». Տիգրան Պետրոսյան
1025
Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 12:18

«Այսօր ժամը 10:00-ի կողմերը գնացել ենք անցակետ, խաղաղապահներին խնդրել ենք փոխանցեն ղեկավարությանը, որ ամբողջ գիշեր իրենց ենք սպասել, և չենք պատրաստվում այստեղից գնալ մինչև նա դուրս չգա՝ մեր պահանջները չլսի: Եթե Վոլկովի կողմից մեր հանրությունը էլի արհամարհվի, մենք ստիպված կլինենք կտրուկ քայլերի գնալ, բլոկ անել, որպեսզի ստիպենք մեզ լսի»,-ռուս խաղաղապահների անցակետի մոտ ասաց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ապաշրջափակել Բերձորի (Լաչին) միջանցքը: