Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ
330
Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 13:06

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որին մասնակցել է նաև անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են ներքին և արտաքին անվտանգությանը՝ հանրապետությունում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում։ Քննարկումներից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին դրանց համալիր լուծման հանձնարարություններ է տվել։