Արցախում կկիրառվեն հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ինչպես հայտնում է պետական նախարարի աշխատակազմը, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուների հետ միասին երեկ հանդիպում է ունեցել տնտեսվարողների հետ՝ քննարկելու համար սահմանափակումների կիրառման նպատակահարմարությունը, և ողջունելի է համարել վերջիններիս կողմից ցուցաբերված լիակատար փոխըմբռնումն ու աջակցությունը: Նրանցից շատերն արդեն իսկ չեղարկել են բազմամարդ հանդիսությունները՝ այս իրավիճակում դրանք ոչ նպատակահարմար համարելով: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատուներին հանդիպման ընթացքում տնտեսվարողների կողմից արված առաջարկները հաշվի առնել Կառավարության որոշման նախագծում:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Զեկուցվել է, որ Հանրապետությունում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են ավելի շատ դրամ կանխիկացնել և չծախսել այն, ինչն անդրադառնում է կանխիկի շրջանառության ծավալների վրա: Պետնախարարը նկատել է, որ ստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկանխիկ եղանակով, և հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել:
Նիստի ընթացքում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
15318:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
8716:12
«ՆԱՏՕ-ին 7 միլիարդ եվրո պակասում է Ուկրաինային օգնելու համար». #Politico
15916:01
Կիևում բնակիչները փակել են ճանապարհը էլեկտրաէներգիայի անջատման պատճառով
9315:42
«Անդրանիկ Թևանյանը կալանավորված է ընդդիմադիր հայացքների և հայամետ լինելու համար». Սոնա Աղեկյան
8914:48
«Սկսում ենք ակցիաները». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9314:36
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը համբուրելու ոտքերն է փոխել, բայց ինքը այդպես էլ ընկածից վերև չի բարձրացել». Նաիրի Հոխիկյան
10914:00
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը». Ռուբեն Մխիթարյան
8913:36