Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուլյոնը չորեքշաբթի կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի նոտա՝ ուղղված Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանը: Պատճառը Ֆրանսիայի մի շարք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների՝ նախագահ Էմանուել Մակրոնին Ադրբեջանի տարածք ներխուժելու կոչն է։ Այս մասին ասված է հակառակորդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում խոր մտահոգություն է արտահայտվել Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժերի կողմից Ադրբեջանի նկատմամբ բացահայտ զրպարտության և նախապաշարմունքի վրա հիմնված արշավի շարունակման և ընդլայնման առնչությամբ։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները, որոնք նշված են Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների անունից Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում, «ոչ այլ ինչ են, քան ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ադրբեջանական կողմը ուշադրություն է հրավիրել համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա՝ անմիջապես դադարեցնելու Ֆրանսիայի կառավարության արշավը Ադրբեջանի դեմ։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
209Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
431Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
33806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
52004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
47004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
46104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
43404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
40203.11.2026, 15:42