Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք. ՀՀ ՄԻՊ

ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք. ՀՀ ՄԻՊ
250
Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 18:54

ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17 օր։ Սա հարցի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Գրառման մեջ նաև ասված է․ «Եվ, այո՛, միայն այն փաստը, որ բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն են մուտք ու ելք անում, նշանակում է՝ շրջափակումը շարունակվում է»։