Նեթանյահուի գլխավոր նպատակը Իրանին կանգնեցնելն է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է իր նոր կառավարության հիմնական նպատակները, որոնցից մեկն Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն է, հայտնում է The Times of Israel-ը։
Ըստ հրապարակման՝ ելույթ ունենալով Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանում - խմբ.) Նեթանյահուն իր կառավարության հիմնական նպատակներն է անվանել Իսրայելի միջուկային ծրագրի դադարեցումը, պետական ենթակառուցվածքի զարգացումը, որը կկապի ծայրամասերը երկրի կենտրոնի հետ և կվերականգնի Իսրայելի ներքին անվտանգության վիճակը։
Վարչապետը նաև նշել է, որ իր կառավարությունը պայքարելու է կյանքի թանկացող ծախսերի դեմ և բարելավելու է կրթությունը երկրում։ Նեթանյահուն խոստացել է Իսրայելը դարձնել ուժեղ և բարգավաճ «համաշխարհային տերություն»։
Ավելի վաղ՝ հինգշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, Քնեսեթը ձայների մեծամասնությամբ հաստատել է Նեթանյահուի նոր կառավարության կազմը։ Նեթանյահուն արդեն վեցերորդ անգամ է ղեկավարում Իսրայելի կառավարությունը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է Իսրայելի պատմության մեջ ցանկացած այլ քաղաքական գործիչից ավելի երկար՝ 15 տարի 3 ամիս։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
5702:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8000:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
9200:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
84Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
199Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
90Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
91Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
82Երեկ, 22:36