Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հունվարի 1-ից կբարձրանան ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության չափերը

Հունվարի 1-ից կբարձրանան ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության չափերը
306
Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 11:06

2023 թվականի հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը կդառնան 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), իսկ անապահովության միավորը կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:

2023 թվականի հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։

Անապահովության գնահատման նոր մոտեցմամբ նպաստի իրավունք ստացած բնակչությունը կստանա այնքան նպաստ, որը նրանց եկամուտների մակարդակը կհավասեցնի նվազագույն պարենային զամբյուղին։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: