«Բաց նամակ՝ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին». Քրիստինե Վարդանյան
![]() 533 Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 12:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին Հարգելի Գարիկ և Սոնա, մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը: Իրականություն, որտեղ Եռաբլուրը գնալով չի մեծանում, Իրականություն, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ չի եղել պատերազմ, Իրականություն, որտեղ չեն եղել հարյուրավոր զոհեր և վիրավորներ, Իրականություն, որտեղ հայրենիքի համար նահատակվածների մարմինները դեռևս մեր սարերում չեն, Իրականություն, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքում չէ, Իրականություն, որտեղ հայկական Արցախը և 120,000 հայեր գերության մեջ չեն: Մինչդեռ բոլոր վերոնշվածները մեր իրականության, իրական Հայաստանի առօրյայի ընդամենը մի մասի նկարագրությունն են: Կյանքի իրավունք, Ազատ տեղաշարժի իրավունք, Կրթության իրավունք, Արժանապատիվ ապրելու իրավունք, Շրջափակված չլինելու իրավունք, Վերջապես հայրենիքի համար նահատակված հոր գերեզման ունենալու իրավունք... Այս օրերին տասնյակ հազարավոր հայ երեխաներ զրկված են այս իրավունքներից շատերից: Հարգելի Գարիկ և Սոնա, այն նույն պահին, երբ Հանրապետության հրապարակից դուք շնորհավորելու եք Ամանորը, հայերի մի մասը լինելու է Եռաբլուրում, մյուս մասը շրջափակված Արցախում: Աղբյուրը` Քրիստինե Վարդանյան |

Փաշինյանը հայտարարեց՝ Սնուփ Դոգին կանչում են Հայաստանի անվան համար
64115.09.2023, 22:06
Սիրուշոն ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)
110011.09.2023, 00:48
Դիանա Մալենկոյի և Էդուարդ Աղաջանյանի լուսանկարները՝ Ֆրանսիայից
110607.09.2023, 09:18
«Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին». Սնուփ Դոգ
267805.09.2023, 10:36
Լիլի Մորտոյի նոր տեսահոլովակը՝ ամուսնու մասնակցությամբ (տեսանյութ)
130604.09.2023, 15:41
«Հաղթանակի զբոսայգու» ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից հեռացվեց Hayat Project-ի համերգի ուղիղ եթերը
147101.09.2023, 22:12
Հրապարակվել է «Մանկական Եվրոտեսիլի» մասնակից երկրների ցանկը
147529.08.2023, 19:48
«Այո՛, փոշմանել եմ». Լիլի Մորտոն՝ նախկինում արված կիսամերկ լուսանկարների մասին (տեսանյութ)
173428.08.2023, 11:12
