Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն

Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն
383
Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 13:42

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին:
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
Ձերդ Գերազանցություն, սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»: