Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ադրբեջանի դեսպանը բացահայտել է՝ որ երկրներն են տապալել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը

Ադրբեջանի դեսպանը բացահայտել է՝ որ երկրներն են տապալել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը
475
Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 15:36

Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար։

«Այսօր Ֆրանսիան ևս մեկ ճակատամարտում պարտվեց Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տապալելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը սուր արձագանք առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների կողմից: Շնորհակալություն Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային. Ադրբեջանցի դիվանագետների հիանալի աշխատանք»,- Twitter-ի իր էջում գրել է նա: