Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Օմանի ծոցում

Իրանի բանակի ուժերը Զոլֆաղար անունն ստացած լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Այս մասին հայտնում է MEHR լրատվական գործակալությունը։
Եռօրյա զորավարժություններին մասնակցել են իրանական բանակի բոլոր տեսակներն ու ճյուղերը, այդ թվում՝ օդուժը, հակաօդային պաշտպանությունը, սուզանավերի նավատորմը և ռազմավարական ռմբակոծիչները։
Հրատարակությունը նշում է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ստուգելու իրանական ռազմական տեխնիկայի արդյունավետությունը և բարձրացնելու երկրի պատրաստակամությունը հնարավոր սպառնալիքների առաջ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հակաիրանական էր անվանել ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն և ասել, որ այն արտացոլում է Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի թշնամական մտադրությունները։
Քանանին ընդգծել է, որ Իրանի և այլ երկրների միջև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, համահունչ է միջազգային օրենքներին և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, մինչդեռ «ԱՄՆ-ը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը՝ ստեղծելով բազմաթիվ ռազմակայաններ տարածաշրջան»:
Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2023 թվականի պաշտպանության բյուջեն՝ ռեկորդային 847,3 միլիարդ դոլարի չափով։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
4802:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7200:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
8400:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
79Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
185Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
85Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
70Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
76Երեկ, 22:36