«2022-ը Զինված ուժերի համար մի շարք փորձությունների ու դժվարությունների տարի էր». Սուրեն Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել. «Սիրելի՛ զինծառայողներ, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս անմահացած քաջերի հարազատներ, հայրենակիցներ, պատմությանը հանձնեցինք ևս մեկ տարի:
2022 թվականը նշանավորվեց բանակաշինության մի շարք ձեռքբերումներով, զինվորների ու սպաների սխրալի ծառայությամբ, փխրուն խաղաղությունը պահպանելու անմնացորդ ջանքերով, ինչպես նաև մեր երկիրը կանգուն ու անառիկ պահելու համաժողովրդական տքնանքով:
2022 թվականը Զինված ուժերի համար մի շարք փորձությունների ու դժվարությունների տարի էր. Սեպտեմբերին զինված ուժերի ստորաբաժանումները վճռականությամբ դիմագրավեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային: Եվ հիմա, Տարեմուտը դիմավորում ենք կորստյան ցավի և հպարտության հակասական զգացողությամբ:
Պարզ գիտակցումը, որ բանակը մեր երկրի անվտանգության ու մեր ժողովրդի խաղաղ գոյության առաջին երաշխավորն է, մեզ ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել ավելի արդյունավետ, իրականացնել նպատակային բարեփոխումներ, զինծառայությունը դարձնել ավելի գրավիչ ու շահավետ, ստեղծել 21-րդ դարին հարիր, ճկուն ու մարտունակ բանակ: Այս համատեքստում ես ուզում եմ խոսել երկու ծրագրերի մասին, որոնք, համոզված եմ, կմեծացնեն մարդկային ռեսուրսի հոսքը դեպի զինված ուժեր, կբերեն որակական զգալի փոփոխություններ:
Առաջինը ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին բնակարանով ապահովելու ծրագիրն է: Իր ճակատագիրը բանակի հետ կապած, ռազմական համալսարան ավարտած յուրաքանչյուր զինծառայող կստանա երեք սենյականոց բնակարան մայրաքաղաքում: Այս նորամուծությունը ոչ միայն էապես կբարելավի ապագա զինծառայողների սոցիալական վիճակը, այլև կկարևորի հայրենիքը պաշտպանելու նրանց բացառիկ առաքելությունը հասարակության, հատկապես՝ բարձրացող սերնդի աչքում: «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա կամավորագրվել բանակին, ժամկետային ծառայությունից սահուն անցում կատարել պայմանագրային վճարովի ծառայության: Մենք բանակում խթանելու ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական ինստիտուտի ներդրումը, որ վաղուց կայացած է զարգացած երկրների զինված ուժերում, այդպիսով՝ դնելու ենք պրոֆեսիոնալ բանակի նոր հիմքեր՝ մարտունակ զինված ուժեր ձևավորելու ռազմավարությամբ:
2022-ի շրջանակում ուզում եմ կարևորել նաև առաջնագծի կահավորումն ու սպառազինության համալրման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Սիրելի՛ հայրենակիցներ, չեմ կարող ասել, որ մենք թևակոխում ենք 2023 թվական՝ բոլոր խնդիրները լուծած և բոլոր դժվարությունները թոթափած, բայց անմնացորդ նվիրումն ու տքնաջան աշխատանքը, բոլորիս ուժերի մեկտեղումն ու հավատարամությունը հզոր ու պաշտպանված հայրենիքի գաղափարին, մեզ հնարավորություն կտա ձիգ ու ամուր քայլել Նոր տարում և լուծել մեր առջև ծառացած կենսական խնդիրները, դիմագրավել լրջագույն մարտահրավերներին:
Ես ազգային համերաշխության, միասնական աշխատանքի տարի եմ մաղթում բոլորիս: Թող 2023-ը անկորուստ տարի լինի բոլորիս համար: Թող մեր զինվոր որդիներն անխախտ պահեն Հայրենիքի սահմանները, ու թող նրանք բանակից տուն վերադառնան ողջ-առողջ ու փառքով: Արևշատություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: Ու հավատացնում եմ, որ մենք ենք մեր ճակատագրի տերը, մենք ենք կռելու մեր ապագան: Կեցցե՛ Հայաստանը, փառք Հայոց բանակին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
206Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
426Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
33406.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
51704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
46904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
46004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
43304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
40103.11.2026, 15:42