Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու կեղծ լուրեր են տարածում

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու կեղծ լուրեր են տարածում
412
Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 22:54

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»: