«Բարձր եմ գնահատում Ձեր ավանդը՝ միտված տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը»․ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Լիահույս եմ, որ հայ-չեխական հարաբերությունների համար այս կարևոր տարեդարձը հիմք կհանդիսանա զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունն ու համերաշխությունը: Վերհիշելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր առաջին հանդիպումը՝ հուսով եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում կամ այցելել Պրահա՝ քննարկելու ինչպես հայ-չեխական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, այնպես էլ շարունակելու Եվրոպայում կայունության և անվտանգության պահպանման և Հայաստանի եվրոպական նկրտումների մասին երկխոսությունը:
Բարձր եմ գնահատում ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակներում Ձեր ավանդը, որը միտված էր տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը: Վստահ եմ, որ մեր կառավարությունները կգործադրեն բոլոր ջանքերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման համար:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և բարեկամ չեխ ժողովրդին խաղաղություն, հաջողություն և բարգավաճում բոլորիս համար այս դժվարին ժամանակաշրջանում»,-նշված է ուղերձում:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
200Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
415Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
32806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
51204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
46604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
45704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
43004.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
39803.11.2026, 15:42