Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Փաշինյանը նոր նշանակում է կատարել

Փաշինյանը նոր նշանակում է կատարել
293
Երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ., 15:18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

2020 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը: