Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Սիսիանում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Սիսիանում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն
302
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 12:54

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում նշանակեց Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։

Այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։ Հարցը զեկուցեց ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ի ժամը 18:00-ն:

2023 թվականի մարտի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: