Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ԳՇ պետը այցելել է հավաքակայան և ցուցումներ տվել զորակոչի հետ կապված

ԳՇ պետը այցելել է հավաքակայան և ցուցումներ տվել զորակոչի հետ կապված
290
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 16:06

Ձմեռային զորակոչին ընդառաջ՝ հունվարի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես՝ տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։

Է. Ասրյանին են ներկայացվել զորակոչիկների ընդունման, բուժզննման և վիճակահանության ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։

ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: