Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Տեղափոխվածներից մեկը «Դաունի համախտանիշ»-ով 2 ամսական երեխա է. ԱՀ ԱՆ

Տեղափոխվածներից մեկը «Դաունի համախտանիշ»-ով 2 ամսական երեխա է. ԱՀ ԱՆ
269
Շաբաթ, 07 հունվարի, 2023 թ., 12:48

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: