Քննչական կոմիտեն՝ «Դեգուստո»-ի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն և մի քանի հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
«Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 18, 19, 20 և 36 տարեկան քաղաքացիներ, որոնցից վերջինը, գիտակցության չգալով, մահացել է։
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկսված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 06-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ երիտասարդ արական սեռի անձինք, Երևան քաղաքի Պարույր Սևակ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի հարակից հատվածում՝ Պարույր Սևակ փողոցի բանուկ մասում, վիճաբանության մեջ են մտել վերոնշյալ 4 երիտասարդների հետ։
Ցուցաբերվել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով և երթևեկության բնականոն ընթացքը խոչընդոտելով:
Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել վերը նշված անձանց, որոնցից մեկը մահացել է:
Նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննում, առգրավվել են տուժողների հագուստները։
Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին:
Դեպքի հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն:
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրի և հարակից հատվածների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Նախաքննությունը շարունակվում է։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
198Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
409Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
32606.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
51004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
46504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
45604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
42904.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
39703.11.2026, 15:42