Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 2-3 սմ է, իսկ Շուշիի շրջանում` 5-6 սմ

Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 2-3 սմ է, իսկ Շուշիի շրջանում` 5-6 սմ
343
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 10:51

Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի, Խաչեն-Ցեխ ձոր հատվածներում, Մարտակերտ-Դրմբոն ավտոճանապարհին և Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 2-3սմ է, իսկ Շուշիի շրջանում՝ 5-6 սմ։

Միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարվում է ձյան մաքրման, անհրաժեշտության դեպքում՝ աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա 4 օրերին հանրապետությունում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։