«Ժամանակակից երգերի հետ միասին պետք է լսենք նաև ազգայինը». այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 9-ին, հայ ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է. նա կդառնար 98 տարեկան:
Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։
Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։

«...Այո, մոռանում են մեզ. հիմա այնպիսի մարդկանց են պրոպագանդում, որ նույնիսկ բողոք է բարձրանում: Հին երգիչներին չեն հիշում: Այսօր եթերում սխալ կատարումներ են, ձայն չունեցող մարդիկ: Շոու-բիզնեսն իր վերնագրով ու մակարդակով աղբ է: Էլ չեմ ասում՝ երգիչ-երգչուհիների հագուկապի մասին. կրծքերն են բացում ու երգում»,- մի առիթով MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհին:
«Ժամանակակից երգերի հետ միասին պետք է լսենք նաև ազգային, ժողովրդական երգերը: Ես այսօր դրանցով եմ ապրում, քանզի ցանկացած երգ, որ կատարել եմ, հուզվել եմ: Որտեղ էլ եղել եմ, որ երկրում էլ որ ներկայացրել եմ մեր ազգայինը, սիրով է ընդունվել և հիմա ուզում եմ, որ մեր երիտասարդներն էլ չմոռանան»,- անկեղծացել էր Օֆելյա Համբարձումյանը:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
45620.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
61119.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
40718.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
77418.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
45217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
49716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
188915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
74413.09.2026, 16:48