Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե հայկական բանակը հզոր լինի, ադրբեջանցիները երբեք չեն համարձակվի միջանցքը փակել»․ Սերգեյ Բագրատյան

«Եթե հայկական բանակը հզոր լինի, ադրբեջանցիները երբեք չեն համարձակվի միջանցքը փակել»․ Սերգեյ Բագրատյան
241
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 16:12

«Այս պահին ունենք դիսբալանս Ադրբեջանի ռազմական ուժի հետ համեմատած, և Ադրբեջանն օգտվում է այդ հնարավորությունից։ Եթե հայկական բանակը հզոր լինի, ադրբեջանցիները երբեք չեն համարձակվի այդ միջանցքը փակել, որովհետև այդ դեպքում ուժով կբացվի միջանցքը, քանզի դա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
Ըստ նրա՝ խնդրի կարգավորման համար ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները պետք է դատապարտող հայտարարություններ ստանան իրենց երկրներից։ Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի դատապարտումը պետք է գործողության վերածվի․ հայտարարություններին պետք է հետևեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները:
Պատգամավորի համոզմամբ՝ ռուս խաղաղապահները լիարժեք իրավունք ունեին թույլ չտալ, որ «բնապահպանները» միջանցքում հավաքվեին․ «Իրենք կոչված են հենց դրա համար, խաղաղապահ առաքելության այլ նպատակ չկա: Չի բացառվում, որ Ռուսաստանն իր հաշվարկների մեջ համարում է, որ հնարավոր ռիսկեր կան, այսինքն՝ երկրորդ ճակատի բացում»,- նշել է նա։

«Եթե հայկական բանակը հզոր լինի, ադրբեջանցիները երբեք չեն համարձակվի միջանցքը փակել»․ ՔՊ-ական պատգամավոր