Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

2022 թ․ Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ․ Զբոսաշրջության կոմիտեն նախնական տվյալներ է հրապարակել

2022 թ․ Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ․ Զբոսաշրջության կոմիտեն նախնական տվյալներ է հրապարակել
330
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 23:24

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունները:

2022թ. դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ամսվա ցուցանիշը՝ 67 հազար մարդ:

Այս տարի երկրորդ անգամ ՀՀ-ն գերազանցել է 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով՝ գրանցելով 130.429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին՝ 110.685 այցելություն):

Նախնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ։