Արցախի կառավարության տեղեկագիր. շրջափակման 31-րդ օր
![]() 2136 Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 22:00 Ադրբեջանական արգելքի պատճառով Արցախում շարունակվում են էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումները: Ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին՝ ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։ Ինչ է դա նշանակում: Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում կանոնավոր ու լայնածավալ հոսանքազրկումներն էլ ավելի են խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են ջեռուցման և այլ կենսական կարիքների բավարարման լրացուցիչ ու էական դժվարությունների ու զրկանքների: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հունվարի 10-ին երեք հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչ է դա նշանակում: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից արգելափակելու պատճառով ծանր վիճակում գտնվող և ՀՀ-ում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեցող հիվանդներին Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխելը առանց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդության և ուղեկցության դարձել է անհնար։ Նշվածն ապացուցում է, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին լիակատար փակ է Արցախում ապրող խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժի համար։ Ի լրումն նախորդ օրերին տեղի ունեցած նմանատիպ սադրանքների՝ հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Արցախի հանրային հեռուստատեսությունը հաստատել է, որ այն կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Ինչ է դա նշանակում: Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտվելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամից, սադրիչ բնույթի ապատեղեկատվություն են տարածում սոցիալական ցանցերի արցախյան օգտատերերի շրջանում, ինչը հետապնդում է խուճապային տրամադրություններ ստեղծելու և խաղաղ բնակչությանն ահաբեկելու նենգ նպատակ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին: Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին: Ներկայացնելով Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: |

«Արսեն Սաֆարյանի հետ քիչ եմ շփվում․ ենթադրում եմ՝ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում նաև ինձ ա մեղադրում»․ Ալեն Սիմոնյան
11214:30
Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին
10114:18
«Փաշինյանի թիմի 90 տոկոսը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել»․ Բորիս Մուրազի
10714:12
«Քննադատություններ եմ լսում, թե Արցախի պետնախարարը բլոգերություն է անում»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
8614:00
«Ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին
16613:24
«Սա հարիր չէ տուրիստական Դիլիջանի դիմագծին»․ Ոսկան Սարգսյան
9013:12
«Ո՞ւր ա խաղաղությունը․ թուրքն եկել, 4 յանը տիրել ա». սիսիանցի (տեսանյութ)
17412:42
«Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար»․ Արմեն Աշոտյան
14212:24
