«Փաշինյանն այն մարդը չէ, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա». Մովսես Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից առաջ ինքը գիտեր, որ մենք ունենք մարտունակ բանակ, սակայն պատերազմից հետո պարզեց, թե այդպես չէ:
ArmLur.am-ը զրուցել է ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի հետ:
- Պարո՛ն Հակոբյան, որպես զինվորական, ինչպե՞ս կգնահատեք Փաշինյանի այս հայտարարությունը, արդյո՞ք սա բանակը թիրախավորող հերթական հայտարարությունը չէր.
- Ո՞վ է գնահատական տվողը, Նիկոլ Փաշինյանն այն մարդը չի, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա, դա առաջին, երկրորդ՝ իր երեկվա խոսքը չես կարող այսօրվա խոսքի հետ համեմատել, անընդհատ խուսանավող հայտարարություններ է անում: Ինքն այդ մարդը չէ, որ գնահատական տա բանակին, մնացած բոլոր գնահատական տվողներն էլ իր կարգի մարդիկ են, ովքեր բանակից հեռու են այնքան, որքան ես՝ գինեկոլոգիայից:
- Պարո՛ն Հակոբյան, 2020թ-ի հուլիսյան մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից է, պարծենում էր մեր բանակով, ի՞նչ փոխվեց 2 տարի անց.
- Ինքն այդ ժամանակ ասում էր՝ ամենից մարտունակ բանակն ունենք, այդ ժամանակ էլ ես իրենց նախատել եմ, որ այդպիսի արտահայտություններ չանեն:
- Արցախում ստեղծված իրավիճակի մասով ի՞նչ կասեք պարո՛ն Հակոբյան, արդեն մեկ ամիս կլինի՝ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, մեր հայրենակիցները շրջափակման մեջ են այնտեղ: Ինչպե՞ս եք տեսնում այս ճգնաժամի հանգուցալուծումը, ի վերջո, ո՞ւմ ձեռքում է լուծման բանալին.
- Պատասխանատուները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն են: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այդ երեք երկրներն են ստորագրել, իրենք պատասխանատվություն են կրում նաև իրենց ստորագրած փաստաթղթի համար, այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքը բացել-փակելուն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է, դա հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար, որ երբ ուզի ճանապարհը բացի կամ փակի:

Լուսանկարման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:12
Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»
6609:18
1500 հոգանոց սև ցուցակ կա. «Հրապարակ»
8009:12
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
8907:42
«Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը». Թաթուլ Հակոբյան
12303:12
«1966թ-ին Արցախը ցնցվել էր ադրբեջանցի Արշադի կողմից 2-րդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանի դաժան սպանությունից». Արսեն Ղազարյան
14502:12
«Եվրոպական որևէ երկրի ղեկավար չի մասնակցել». Էդգար Ղազարյան
14300:42
Ապամոնտաժվել է Շինարարների փողոցի լիցքավորման կայանը, որն, ըստ լուրերի, Մեսրոպ Մանուկյանի ազգականին էր (տեսանյութ)
11700:24