Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Միրզոյանը և Դարչիաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր

Միրզոյանը և Դարչիաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր
325
Հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ., 20:24

Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, մտքեր փոխանակել համագործակցության հետագա ընդլայնման և խորացման շուրջ։