Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամրջի մասին հարց են հղել ԱԳ նախարարին
![]() 287 Հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ., 20:54 Նիդերլանդների կոալիցիոն կուսակցությունները դեպի Արցախ օդային կամուրջ հաստատելու մասին հարց են ուղղել երկրի ԱԳ նախարարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից: Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը և տեղեկացրել, որ Նիդերլանդների կառավարական կոալիցիայի երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակներ Ագնես Մյուլդերը (Agnes Mulder – CDA) և Դոն Սեդերը (Don Ceder – ChristenUnie) հարցեր են հղել երկրի արտաքին գործերի նախարար Վոպկե Հուկստրային՝ (Wopke Hoekstra)՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սննդի և դեղամիջոցների ստեղծված պակասի վերաբերյալ: Ֆեդերացիան հրապարակել է նախարարին երկու կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակների հղած հարցերը: Նրանք նախարարից, մասնավորապես, հետաքրքրվել են, թե արդյոք ծանո՞թ է տեղեկատվությանը, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղը տառապում է սննդի և դեղորայքի պակասից, կամ, օրինակ՝ նախարարը կիսո՞ւմ է Հայաստանի կառավարության մտահոգությունները, որ շրջափակումը կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել Լեռնային Ղարաբաղում: Երկու կուսակցությունների արտաքին քաղաքական հարցերով խոսնակները ԱԳ նախարարից նաև հետաքրքրվել են, թե ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները և Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հնարավո՞ր է օդային կամուրջ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։ Նրանք նաև հարցրել են՝ ճի՞շտ է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ադրբեջանին հորդորել են կրկին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով: Եթե այո, ապա ինչպիսի՞ն է եղել Ադրբեջանի արձագանքը։ Ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունի Նիդերլանդները՝ Ադրբեջանին համոզելու, որ այն Լաչինի միջանցքը կրկին հասանելի դարձնի։ Ագնես Մյուլդերը և Դոն Սեդերը հետաքրքրվել են նաև, թե ո՞ր բնապահպանական կազմակերպությունն է պատասխանատու Լաչինի միջանցքի շրջափակման համար և ինչպիսի՞ն է այդ կազմակերպության կարգավիճակը Ադրբեջանում։ Այդ կազմակերպությունները նախկինում նման գործողություններ ձեռնարկե՞լ են։ Հարցերից են նաև՝ ի՞նչն է պատճառը, որ տեղակայված ռուս զինվորները չեն ապահովում Լաչինի միջանցքում անխափան տեղաշարժը, որքանո՞վ են փոխվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայում գործողություններից սկսվելուց հետո։ Նրանք նաև հետաքրքրվել են, թե նախարարը կիսո՞ւմ է արդյոք իրենց այն տեսակետը, որ Եվրամիությունը և ՄԱԿ-ը պետք է ավելի մեծ դեր խաղան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար, եթե այո, ապա ինչպե՞ս դրան կարելի է հասնել, արդյո՞ք տարբերակ է ԵՄ նոր դիտորդական առաքելություն սկսել Լաչինի միջանցքի տարածքում: Նշվում է, որ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան շարունակում է իրազեկման արշավը և պայքարը Լաչինի միջանցքի շուտափույթ վերաբացման ուղղությամբ։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
