Հայտնի ռուս դերասանն ու նրա կինը հեռացվել են՝ հակապատերազմական տրամադրվածության համար

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Նազարովն ու նրա կինը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Օլգա Վասիլևան, հեռացվել են Մոսկվայի՝ Չոխեվի անվան գեղարվեստական թատրոնից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Վադիմ Վերնիկը հայտնել է, որ Նազարովը զրույց է ունեցել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Խաբենսկու հետ, որի արդյունքում արտիստներին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Նազարովը հեռացվել է ուկրաինական պատերազմի մասին հրապարակային հայտարարությունների, ինչպես նաև «հակառուսական տրամադրությունների» պատճառով։
Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո դերասանը մեկ անգամ չէ, որ քննադատել է պատերազմը. նա բանաստեղծություններ և երգեր է հրապարակել YouTube-ի իր ալիքում, որտեղ քննադատում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և Ռուսաստանի իշխանություններին։
Դմիտրի Նազարովը՝ ռուս ամենահայտնի դերասաններից մեկը, խաղացել է ավելի քան 40 դեր ֆիլմերում և հեռուստաշոուներում։

Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
4321:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
188Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
185Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
186Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
183Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
56329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
67028.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
280724.09.2026, 23:30