Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Կոնչալովսկու, Պեգովի, Վովկի և 195 այլ անձանց նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու, պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի և 195 այլ լրագրողների, հեռուստահաղորդավարների դեմ: Սահմանափակումները, մասնավորապես, ներառում են Ուկրաինայում ակտիվների արգելափակում, առևտրային և ֆինանսական գործարքների սահմանափակում, պետական պարգևներից զրկում, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքի դադարեցում։ Սահմանափակման ժամկետը 10 տարի է։
Բացի վերը նշված անձանցից, պատժամիջոցների ցանկում են նաև լրագրողներ Պավել Զարուբինը, Մարինա Ախմեդովան, Վադիմ Տակմենևը, Անտոն Ստեպանենկոն, հեռուստահաղորդավարներ Բորիս Կորչևնիկովը, Դմիտրի Գուբերնևը, Անգելինա Վովկը, արտիստներ Յուրի Լոզան, Էվելինա Բլեդանսը, Եգոր Բերոևը, հրապարակախոսներ Նիկոլայ Ստարիկովը, Եգոր Խոլմոգորովը, բլոգեր Դմիտրի Պուչկովը, ռազմական հրամանատար Յուրի Կոտենոկը, Մոսկվայի մարզի նախկին նահանգապետ Բորիս Գրոմովը, Ռուսաստանում «ԼԺՀ»-ի նախկին դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, Մոսկվայի պետական համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը և այլք։
Հունվարի 7-ին Զելենսկին հրամանագիր է ստորագրել 119 ռուս և ուկրաինացի լրագրողների, հասարակական գործիչների, մարզիկների և արվեստագետների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին։ Սահմանափակման տակ են հայտնվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, Rossiya Segodnya լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելևը, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, կատակերգու Եվգենի Պետրոսյանը, հեռուստահաղորդավար Ժաննա Բադոևան և այլ անձինք։

ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
1800:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
2500:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
4600:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
49Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
108Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
66Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
99Երեկ, 22:30
Շինարարների 35 շենքի ծորակներից կեղտաջուր է հոսել
76Երեկ, 22:24