Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում մեկնելու Ձեր առաջարկը». Ալեն Սիմոնյան

«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում մեկնելու Ձեր առաջարկը». Ալեն Սիմոնյան
657
Երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ., 10:18

ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ նախատեսվում է արդյո՞ք քննարկում՝ ՀՀ և ԱՀ պատգամավորների միջև՝ ստեղծված ծանր պայմաններում ելքեր գտնելու ուղղությամբ: ԱԺ նախագահն ասաց, որ ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը դժվար է: «Գուցե փորձ արվի Արցախ մեկնելու համար հիմքեր ստեղծել կամ առցանց քննարկում կազմակերպել»,- Մինասյանի դիտարկմանը՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում՝ մեկնելու Ձեր առաջարկն ինչպես կարելի է իրագործել, առցանցի մասին կարող ենք քննարկել: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև ԱՀ մեր գործընկերները, ինչո՞ւ ոչ»: