«Մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը։
Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։ Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք։
Հայաստանն ու Արցախը այս դժվարին պատմական իրավիճակից դուրս են գալու միասին՝ խելամիտ քայլերի, սառը հաշվարկված գործողությունների ու դաշնակիցների միջոցով։
Կրկին անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինելու Արցախին, մեր հայրենակիցներին։ Այսօր, առավել քան երբեք, մեզ պետք է իրար լսելու ունակություն, ներքին համերաշխություն և միայն կշռադատված քայլեր»։

«Ինձ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին». Վահե Մելքոնյան (տեսանյութ)
2711:42
«Ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս». Գագիկ Սուրենյան
5411:30
«Մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4411:24
«Սկզբում մեր բնակարանը խուզարկեցին, հետո Ավետիքին ձերբակալեցին»․ Անահիտ Ադամյան (տեսանյութ)
5510:48
Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5908:24
Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13501:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան
7900:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
8500:24