Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար

Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար
298
Երկուշաբթի, 16 հունվարի, 2023 թ., 14:24

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար, այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության կայքից:

Սերգեյ Ատոմյանը ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում:

Կրթությունը

1993-2003թթ. սովորել է Արարատի մարզի Դվին գյուղի միջնակարգ դպրոցում:

2003-2010թթ. սովորել է Գավառի պետական համալսարանում, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան:

2014-2017թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Ծառայությունը զինված ուժերում

2004-2006թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում:

Աշխատանքային գործունեությունը

2012-2015թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:

2015-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:

2019-2021թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր:

23.06.2021-15.09.2021թթ. ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:

2021թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:

2022թ. հուլիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով պարգևատրվել է «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալով:

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, գերմաներեն:

Ամուսնացած է, ունի որդի: