ՄԻԵԴ-ն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի պահանջները․ հայտարարություն

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոց կիրառելու որոշումը: Միաժամանակ Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել Հայաստանի դեմ, այն է՝ «ձեռնարկել իր իրավասությունից բխող բոլոր միջոցները ուղղված Ռուս խաղապահների ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող Ադրբեջանի տարածքում բժշկական անհետաձգելի օգնության կարիք ունեցող մարդկանց համարժեք բուժմանը և խուսափել այս ուղղությամբ որևէ խոչընդոտ ստեղծելուց»:
Ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի հունվարին Եվրոպական դատարան է ուղարկել պարբերաբար թարմացվող տեղեկություն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին: Միաժամանակ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը չկատարելու վերաբերյալ:
Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, այսօր մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը թողելով ուժի մեջ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Անդրանիկ Թևանյանը կալանավորված է՝ ընդդիմադիր հայացքների և հայամետ լինելու համար». Սոնա Աղեկյան
3414:48
«Սկսում ենք ակցիաները». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5914:36
«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը համբուրելու ոտքերն է փոխել, բայց ինքը այդպես էլ ընկածից վերև չի բարձրացել». Նաիրի Հոխիկյան
8214:00
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը». Ռուբեն Մխիթարյան
7313:36
«ԵԱՏՄ-ից դուրս գալը կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու». Արթուր Խաչատրյան
7513:24
«Այսքան տառապանքների և կորուստների գնով անկախություն ձեռք չենք բերել, որ այսօր թշնամին մեզ պարտադրի, թե ինչ անենք». Դավիթ Մանուկյան
7612:24
«Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը հեշտ կդառնա». Տաթևիկ Հայրապետյան
8112:06
Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված ԱԹՍ-եր են հարձակվել. կա 3 զոհ
13611:35