«ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից ակնկալիքները չարդարացան․ ռազմական աջակցություն և քաղաքական հայտարարություն չեղավ»․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ անդամ երկրները և ՌԴ-ն մեզ ռազմական աջակցություն պետք է ցույց տային, բացի դրանից ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ։ Ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել մինչև հիմա։ Հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայում իր պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ․
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են, Ռուսաստանը Հայստանի անվտանգության երաշխավորն է։ Ցավոք սրտի մենք վերջին ժամանակներս խնդիրներ ունենք։ Հատկապես անցյալ տարի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո։ Մինչ այդ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ էր անում Լեռնային Ղարաբաղում, մենք չէինք կարող դիմել որևէ երկրի, ոչ ՌԴ-ին, ոչ ՀԱՊԿ անդմա այլ երկրի, քանի որ դա ՀՀ տարածքում չէր։
Սեպտեմբերի 13-ին կոնկրետ ՀՀ տարածքի վրա էր հարձակումը, 3 տարբեր ռեգիոններում և տարբեր տեղերում մինչև 5-7 կիլոմետր առաջխաղացում է ունեցել Ադրբեջանը։ Սա այն դեպքն էր, երբ ՀԱՊԿ անդամ երկրները և ՌԴ-ն մեզ ռազմական աջակցություն պետք է ցույց տային, բացի դրանից ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ։
Ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել մինչև հիմա։ Ճշմարտության համար պետք է նշել, որ ՌԴ-ն էլ մասնակցեց պատերազմը կանգնեցնելու բանակցություններին, որին ակտիվ մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարը, Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի ղեկավարը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմերին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
189Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
394Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
31806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
50104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
46104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
45104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
42504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
39303.11.2026, 15:42