Երկրներ, որտեղ ռուսներն ամենաշատն են ձեռք բերել անշարժ գույք

Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կիպրոսը դարձել են ռուսների կողմից 2022 թվականին արտասահմանում տուն գնելու ամենապահանջված երկրները։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Propriete Generale Group ընկերությունների միջազգային խմբի միգրացիոն բաժնի՝ General Immigration-ի վերլուծաբանների տվյալներին։
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Թուրքիան. այս երկրին է բաժին ընկել վերաբնակեցման նպատակով անշարժ գույքի գնման ամեն երրորդ դիմումը: Փորձագետները ԱՄԷ-ն անվանել են երկրորդ ամենահայտնի երկիրը տուն գնելու համար: Այս երկրում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի տեսակարար կշիռը կազմում է 22,43%: Ռուսաստանից ժամանած հաճախորդները հիմնականում հետաքրքրված էին Դուբայում և Աբու Դաբիում գույք գնելով։
Եռյակը եզրափակում է Կիպրոսը. այն կազմել է հարցումների ընդհանուր թվի 13,41%-ը։
Բացի այս երկրներից, առաջին հնգյակում են Պորտուգալիան (7,33%) և Հունաստանը (4,84%), փորձագետների կարծիքով, օտարերկրյա բնակարանային շուկայում ռուսների ամենամեծ ակտիվությունը գրանցվել է մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Ռուսները բնակարան փնտրում էին նաև հարևան երկրներում, որոնք վիզա չեն պահանջում։ Դրանցից ամենահայտնիներից են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը, որոնցից յուրաքանչյուրն ունի հարցումների 1%-3%-ը:
Ըստ ամիսների՝ դիմումները եղել են անհավասար. մարտ-ապրիլին Ղազախստանին և Վրաստանին բաժին է ընկել դիմումների ընդհանուր ծավալի մինչև 15%-ը։
Նշվում է նաև, որ 2022 թվականին ռուսաստանցիների 64,1%-ը բնակարան է գնել արտասահմանում՝ բնակության թույլտվություն կամ երկրի քաղաքացիություն ստանալու համար։ Հաճախորդների 15,7%-ը սեփական բնակության օբյեկտ է փնտրում, 14,3%-ը՝ ներդրումային, իսկ 5,9%-ը՝ բնակության և ներդրումների համատեղման համար:

«Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան
011:18
Հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ
3911:00
«Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է, բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքը». Գագիկ Ծառուկյան
3910:48
«Եթե մենք գնում ենք խաղաղության, անհնարին է, որ Ադրբեջանում ունենանք պահվող դատված անձինք». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
4210:36
«Այս պահին արցախցիները պետք է արժանապատիվ կարողանան տեղավորվել և ապրել ՀՀ-ում». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
8410:18
«Այն ճաապարհը, որն ընտրել է ՀՀ իշխանությունը և այդ իշխանությանը ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ». Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
6110:06
«Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին». Սոնա Աղեկյան
6109:48
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
7709:12