«Ադրբեջանցիները ներխուժել են մեքենա. մի երեխա ուշաթափվել է». ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա (ավելի վաղ հաղորդվում էր 16 երեխայի մասին- խմբ.) Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։
Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։
Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։
Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։
Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։
Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։
Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»։

«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը համբուրելու ոտքերն է փոխել, բայց ինքը այդպես էլ ընկածից վերև չի բարձրացել». Նաիրի Հոխիկյան
1214:00
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը». Ռուբեն Մխիթարյան
4713:36
«ԵԱՏՄ-ից դուրս գալը կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու». Արթուր Խաչատրյան
5513:24
«Այսքան տառապանքների և կորուստների գնով անկախություն ձեռք չենք բերել, որ այսօր թշնամին մեզ պարտադրի, թե ինչ անենք». Դավիթ Մանուկյան
6412:24
«Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը հեշտ կդառնա». Տաթևիկ Հայրապետյան
7412:06
Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված ԱԹՍ-եր են հարձակվել. կա 3 զոհ
12611:35
«Անձնական ճակատագրի նկատմամբ վախը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում». Գարիկ Քեռյան
8111:30
«Եթե սա լիներ ինչ-որ տղամարդ տնօրենի՝ նախքան տնօրեն դառնալու վիդեո, բոլորը կասեին՝ տղայա էլի, ով չի անում». Լիանա Մկրտչյան (տեսանյութ)
12411:00