Փաշինյանը ոչ մի կերպ չի ներում Պապիկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ վարչության ընտրություններն անդառնալիորեն խզել են Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի նախկին մտերմությունը։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ներում Պապիկյանին, ով փորձել էր յուրայիններով վարչություն ձևավորել՝ կեղծելով ընտրությունները և, ըստ ամենայնի, իր հետագա կարիերան ապահովելով։ Վերջին «հրեշավոր» դեպքը՝ Ազատի ողբերգությունն էլ, Փաշինյանն օգտագործել է իր ախոյանի դեմ:
Ըստ որոշ լուրերի՝ համացանցում իշխանամերձ շրջանակների աջակցությամբ գեներացված ֆլեշմոբը՝ ոչ թե իր՝ որպես գերագույն հրամանատարի, այլ Սուրեն Պապիկյանի հրաժարականով, նրա գաղափարն է։ Ավելին, Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու Պապիկյանին քավության նոխազ դարձնելով կզոհաբերեր, եթե վտանգ չզգար, որ վերջինս ՔՊ-ի մի ստվար զանգվածի կհամախմբի իր դեմ: Եվ հիմա, «ի հեճուկս հանրային պահանջի», Պապիկյանին պահելով իր պաշտոնում՝ ցույց է տալիս, թե ինչքան գթասիրտ ու մեծահոգի է և ինչպես է անտեսում հանրային աղմուկը՝ ներելով պաշտպանության նախարարին, որն իր հանդեպ այնքան էլ ճիշտ չի պահել իրեն»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ինչո՞ւ են բոլորն այդպես հանգիստ համակերպվել Արցախի կորստին». Հարութ Ուլոյան (լուսանկար)
2402:12
«Մեղադրանքը փուչիկ է». Գագիկ Ծառուկյանին դուրս հանեցին ձեռնաշղթաներով (տեսանյութ)
7801:36
Ֆրանսիայի Ռենե Լալիկի թանգարանից գողացել են չորս միլիոն եվրոյի զարդեր
11300:29
«Առյուծ էլ չի լինի, բայց վանդակ կլինի․ վանդակում էլ համապատասխան մարդու հետ որձ կլինի». Տարոն Չախոյան
73Երեկ, 23:42
Վրաստանում վերջին 10 տարում էթնիկ վրացիների թվաքանակն աճել է 2,5%-ով, ադրբեջանցիներինը՝ 15,4%-ով
93Երեկ, 23:12
«Բացահայտ քաղաքական հաշվեհարդար». «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
54Երեկ, 22:54
«Երկրի իրավական համակարգում չի գործում հակակշիռների համակարգը». «Միասնության Թևեր»
58Երեկ, 22:18
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
79Երեկ, 21:48