«Խնդիրները հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով». Փաշինյան

Այսօր տրվել է Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետը. «Մենք պետք է Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է նաև հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: «Զոհվել են զինծառայողներ՝ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերից. մարզը, մեծ հաշվով, նշանակություն չունի, զոհվել են ՀՀ զավակները, զոհվել են մեր զավակները, մեր սիրասունները: Մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ ու հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Խնդիրները հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով: Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է: Երբ խոսել ենք Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր է եղել, որ ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավտոմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունից: Պետք է ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն»,- հավելել է Կառավարության ղեկավարը:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
181Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
378Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
31006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
49504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
45804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
44804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
42104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
39003.11.2026, 15:42