Մանկապարտեզի տնօրենը Հայաստանից բացակայող իր հորը վճարել է զգալի չափերով գումար

Ն.Մ-ն, զբաղեցնելով «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի պաշտոնը, նույն Կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցնող իր հոր՝ Ս.Զ-ի վերաբերյալ, հաշվապահ Հ.Ա-ի հետ կազմել, ստորագրել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:
Մասնավորապես՝ Կազմակերպության տնօրեն Ն.Մ-ի հոր՝ օժանդակ բանվոր Ս.Զ-ի կողմից, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, հաշվարկվել և ՀՈԱԿ-ի դրամական միջոցներից Ս.Զ-ին է վճարվել զգալի չափերով գումար:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հաստատվել են «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ն.Մ-ի կողմից նույն ՀՈԱԿ-ի հաշվապահ Հ.Ա-ի և բանվոր Ս.Զ-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում ու Ն.Մ-ի և Հ.Ա-ի կողմից խմբի կազմում պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ ենթադրյալ հանցանքը կատարվել է 2016 թվականին՝ Կազմակերպության տնօրենը, հաշվապահն ու բանվորը չեն առարկել իրենց նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու դեմ: Նրանք նաև հատուցել են պետությանը պատճառված վնասը:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ 2022 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Միաժամանակ, դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին՝ վերը նշված դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ դիտարկելով նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Նշենք, որ Ն.Մ-ն ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի կինն է:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
181Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
378Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
31006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
49504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
45804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
44804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
42104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
39003.11.2026, 15:42