Զբոսանավերի անհետացումից հետո Իտալիայում հետախուզում են հայտարարել ռուս օլիգարխի նկատմամբ
![]() 759 Կիրակի, 22 հունվարի, 2023 թ., 17:48 Իտալիայի իշխանությունները փնտրում են Ուրալկալիի ղեկավար Դմիտրի Մազեպինին՝ Սարդինիայից նրա երկու զբոսանավերի անհետացումից հետո, որոնք առգրավվել էին ԵՄ պատժամիջոցների ներքո։ Ինչպես հայտնում է ANSA-ն, դատախազներն ուսումնասիրում են տեսաձայնագրությունները Տոսկանայի Ֆորտե դե Մարմի առողջարանային քաղաքում, որի ֆինանսական ռեզիդենտը գործարարն է։ Քաղաքապետարանն արդեն հրապարակել է զբոսանավերի անհետացման պատճառով Մազեպինի նկատմամբ տուգանքների մասին հրապարակային ծանուցում։ Երկու զբոսանավ, որոնք երկուսն էլ կոչվում են Aldabra, բայց երկու տարբեր երկրների ծովային դրոշներով, անհետացել են Սարդինիայի Օլբիա նավահանգստից 2022 թվականի ամռանը: Օլբիայի ֆինանսական ոստիկանության հետաքննությունը պարզել է, որ առաջին նավը, որի արժեքը կազմում է 700,000-1 միլիոն եվրո, Օլբիայից դուրս է եկել հունիսին և հասել Թունիսի Բիզերտե փոքր նավահանգիստ: Երկրորդ զբոսանավը մի քանի շաբաթ անց լքել է Օլբիան և սկզբում շարժվել դեպի Սավոնա՝ նավահանգիստ, որը գտնվում է Իտալիայի հյուսիսային Լիգուրիա շրջանի նավահանգստում, ապա՝ Թուրքիա։ Զբոսանավերի և դրանց տիրոջ ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ։ Զբոսանավերը «բարեկամ» երկրներ տեղափոխելու համար Մազեպինն օգտվել է արտասահմանյան ընկերության ծառայություններից, որն էլ իր հերթին վարձել է սարդինացի կապիտանին։ Միջնորդն ու ավագը տուգանվել են մինչև 500 հազար եվրոյով։ Նույն պատիժն է սպառնում Մազեպինին։ Ռուսական սառեցված ակտիվների թվում է նաև Սարդինիայում գտնվող Մազեպինի վիլլան։ Իտալական ոստիկանությունը կարծում է, որ Մազեպինն այժմ Ռուսաստանում է: Սա առաջին դեպքն է Իտալիայում, երբ երկրում սառեցված ակտիվներ ունեցող ռուսին հաջողվել է խուսափել ԵՄ պատժամիջոցներից։ Դմիտրի Մազեպինը և նրա որդի Նիկիտան՝ Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ, 2022 թվականի մարտի 9-ին ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ որպես «Ռուսաստանի Դաշնության կառավարությանն աջակցելու և օգուտ քաղելու կամ նրան եկամտի զգալի աղբյուր ապահովելու համար»: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
