«Հրապարակի շենքերից կայծակնային արագությամբ հեռացվել են պտուտակները». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊՏՈՒՏԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Հանրապետության հրապարակի պատմական հուշարձան հանդիսացող շենքերի ճակատներից նախորդ օրը կայծակնային արագությամբ հեռացվել են ճարտարապետական այս գլուխգործոցներն այլանդակած ու վնասած պտուտակները։ Արագ են հանել, որ հանկարծ չհիշեցնենք կատարված նախճիրի ու դրա հետևանքների մասին։ Դե, իհարկե, ոչ մի հանձնաժողով էլ չի ստեղծվի, ոչ մի հաշվետվություն էլ չեն կազմվի շենքերին հասցված վնասը գնահատելու և մեղավորներին պատժելու համար։
Արագ ու վայրագ կերպով մեծ գումարներ շորթելու մոլուցքով տարված, 2022 թ․ տարեվերջին մեծ վնաս հասցվեց գլխավոր հրապարակի բոլոր շենքերին։
Հիմա կարևոր մի հարց․
Ու՞ր մնացին հազարավոր պտուտակները, որոնք ապամոնտաժվելուց հետո հաստատ դեն չեն նետվել՝ կրկնակի օգտագործման հեռանկարով։
Առաջարկում եմ՝
Հազարավոր այդ պտուտակները հանձնել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի վերջինս քանդակագործ վարպետներից մեկին պատվիրի դատարկ գլուխ հիշեցնող մետաղյա ձուլվածք։ Այդ դատարկ գլխով քանդակը կարելի է տեղադրել Հյուսիսային պողոտայի սկզբնամասում գտնվող ու գլուխ չունեցող "Քայլող մարդը" քանդակի վերնամասում՝ դրանով ամբողջացնելով քայլելու և դրա միջոցով իշխանություն ստանալու դարակազմիկ խայտառակության գլխավոր խորհուրդը»:

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
12818:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
183Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
112915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52312.09.2026, 21:42