Իրանն, ի պատասխան, տարածաշրջանում ԵՄ երկրների բանակները կճանաչի՝ որպես ահաբեկչական խմբավորումներ

Իրանը կձեռնարկի անհապաղ և խիստ գործողություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խմբավորումների կամ պատժամիջոցների ցուցակում ներառելու վերաբերյալ ցանկացած քայլի: Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է պատասխան արձագանքի։
«Մենք կոչ ենք անում արևմտյան երկրներին՝ լավ մտածել՝ դիվանագիտության պատուհանը չփակելու համար։ Նրանք չեն կարող մի կողմից պնդել, որ բանակցությունների դռները բաց են, իսկ մյուս կողմից՝ պաշտոնապես հակադրվել քաղաքական կառուցվածքի ու ինքնության այն հատվածին, որը պատկանում է Իրանի ժողովրդին»,- հավելել է Ղալիբաֆը։
Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Իրանի խելացի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ նման բանակցությունները միայն կավարտվեն տնտեսական ու քաղաքական շահերի շահագործմամբ և ազգային պատվի թուլացմամբ։
«Իրանի ժողովուրդը երբեք չի ենթարկվի նման պարտվողական գործընթացին։ Ուստի, եթե Եվրոպան տեսնում է համաձայնագրի անհրաժեշտությունը, պետք է իր ճանապարհը տարանջատի համաձայնագրի հակառակորդներից»,- ընդգծել է նա։
Հունվարի 19-ին Եվրոխորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ ենթադրյալ ահաբեկչական գործունեության, ցուցարարներին ճնշումների ենթարկելու և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար: Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրոխորհրդարանի այս մտադրությունն անվանել է «Եվրոպայի կողմից սեփական ոտքին կրակելու գործողություն»։ Նա կոչ է արել Եվրոպային մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետևանքների մասին և անցնել Իրանի հետ կառուցողական հարաբերությունների։

«Ծեծի ու նվաստացման միջադեպ՝ Սյունիքի զորամասերից մեկում»․ Սյուզի Բադոյան
36Երեկ, 23:18
Նարկոկարտելն սպառնում է Թեքսասում առևանգել անվտանգության աշխատակիցներին
67Երեկ, 22:48
«Ձեզ ծեծել են պրոֆիլակտիկայի համար ու դեռ շատ են ծեծելու». Արգիշտի Կիվիրյան
51Երեկ, 22:30
ԱՄՆ-ն հերքում է Իրանի հայտարարությունն ուղղաթիռի կործանման մասին
130Երեկ, 18:36
Նեթանյահուն զգուշացրել է ընտրություններից առաջ ՀԱՄԱՍ-ի հնարավոր հարձակման մասին
189Երեկ, 18:06
«Երևանի կենտրոնում Արցախի մասին երգ լսելը դարձել է ուրախանալու առիթ»․ Մանուել Մանուկյան
86Երեկ, 17:30
Ֆրանսիան միջուկային նոր հրթիռ է փորձարկել (տեսանյութ)
245Երեկ, 15:12
Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
90Երեկ, 13:00