«Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակն է
![]() 363 Երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ., 17:01 «...Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեր կյանքը, մարդը՝ առանց դրանց: Ո՛չ, անպտուղ չի մեր գործը: Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը … Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակն է։ Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1928թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1941-44թթ սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-44թթ կերտել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունն Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 1984-88թթ եղել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հումորի, ռիթմի նուրբ զգացողության, շեշտված անհատականության, հախուռն տեմպերամենտի, երաժշտականության շնորհիվ նույն հաջողությամբ անձնավորել է կատակերգական և երաժշտական մի շարք կերպարներ: Խաղացած ներկայացումներից են՝ Ի.Կալմանի «Սիլվա» (Բոնի), «Կրկեսի իշխանուհին» (Տոնի), «Բայադերա» (Նապոլեոն), Լ.դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» (Ալդեմարո), «Մարիցա» (Պենիժեկ), Յ.Շտրաուսի «Գնչուների բարոն» (Ստեֆան), Բ.Շոուի «Իմ չքնաղ լեդի» (Հիգինս), Ի.Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» (Ֆիլիպ), «Ծաղրածուի որդին» (Իվան), «Տրեմբիտա» (Սուսիկ), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Գուրգեն), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Ղարա), Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Սոկրատ), Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Տոնիո և Զանետտո), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Թոդորոս), Վ.Վասերմանի, Լ.Միտչի «Լամանչեցի մարդը» (Դոն Կիխոտ), Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Կնյազ), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան» (Մակ Հիտ), Ա.Պապայանի «Մեծ հարսանիք» (Սուրեն) և այլն: «Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա»,- ասել է Խաչվանքյանը: |

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջում հրապարակում կար, որ Քոչարին Նախիջևանի ադրբեջանցիների պար է». Արթուր Գևորգյան
61118.09.2023, 21:12
Մահացել է նշանավոր նկարիչ և քանդագործ Ֆերնանդո Բոտերոն
52415.09.2023, 20:54
Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես կգործի այլ հասցեում
76214.09.2023, 17:24
Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնն այս տարի նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին
77614.09.2023, 16:48
«Անուշ» օպերան՝ բաց երկնքի տակ (լուսանկար)
82513.09.2023, 11:06
Սերգեյ Սմբատյանն ազատ է արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց
66812.09.2023, 20:24
Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը
65312.09.2023, 09:18
Սերգեյ Սմբատյանը վերադառնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
83211.09.2023, 23:42



