Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
![]() 1064 Երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ., 13:18 1924թ-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 99 տարեկան: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, Սևակը 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայոց հին գրականության մասնագիտությամբ: Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Պարույր Սևակի հայացքների և իմացությունների ձևավորման գործում: Նա կարդում է համաշխարհային գրականության դասականներին, առավելապես նախասիրում Պուշկինի, Լերմոնտովի, Ուիտմենի, Հայնեի, Բլոկի, Մայակովսկու, Լորկայի, Էլյուարի բանաստեղծական արվեստը, տառացինորեն կլանում հայ քնարերգությունը՝ Նարեկացուց «Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սևակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»,- ասել է Պերճ Զեյթունցյանը: |

Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
195Երեկ, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
48816.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
60515.04.2026, 22:24
«Վանդալիզմի և հանցագործության պիտակը վաղուց փակցված է Ադրբեջանի դեմքին»․ Տիգրան Աբրահամյան
62513.04.2026, 09:42
Կլոդ Մոնեի՝ մեկ դարից ավելի անհայտ մնացած կտավները կհանվեն աճուրդի (լուսանկար)
231812.04.2026, 22:59
«Մնջախաղի թատրոնին տրված շինությունն արդեն 7 տարի է՝ կիսաքանդ վիճակում է». Ժիրայր Դադասյան
74012.04.2026, 22:18
Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին
72412.04.2026, 09:30
Լիկիական Օլիմպոսում հայտնաբերվել է Զևսի հսկայական արձանը (լուսանկար)
140112.04.2026, 00:53




