Փայտի և վառարանի ձեռքբերման համար Ստեփանակերտի քաղաքապետարանում ընդունվում են դիմումներ
![]() 569 Երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ., 19:48 Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան: Այս մասին տեղեկացրել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը: «Դիմումներն ընդունելուց հետո ստուգվում է՝ արդյո՞ք, տվյալ դիմումատուն ունի փայտի կամ վառարանի անհրաժեշտություն: Եղել է դեպք, փայտի համար դիմել են ու պարզվել է, որ քաղաքացին փայտի կարիք չունի»,- նշել է Սամվել Ղուլյանը: Նրա հաղորդմամբ՝ դիմումատուների ցանկն այնուհետև ուղարկվում է ԱՀ Ջրային կոմիտե: «Քաղաքապետարանի կողմից բավարարված հայտերի հիման վրա «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից տրամադրվում է վառելափայտ և վառարան»,- «Արցախկերտ»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը: Նրա տեղեկատվությամբ՝ մեկ դիմումի համար անվճար հիմունքներով 2 խորանարդ մետր վառելափայտ է նախատեսվում: Դիմումների համար վերջնաժամկետ սահմանված չէ: |

«Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞վ եք կաշկանդված, որ չեք պատժում այս պատկերի մեղավորներին»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
3011:00
«Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա քեզ տամ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12710:18
«ՀՀ ԶՈՒ-ն հեռացել է Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող դիրքից»․ Դավիթ Գալստյան
10910:12
ՔԿ-ն կրկին ներխուժել է Մինասյան եղբայրների տուն
11609:54
«Փաշինյանը սուզվում է քաղաքական ճահճի մեջ»․ Սուրեն Սուրենյանց
9709:48
«Նիկո՛լ, 30 բրիգադ կանչի ու սրանց տար գժանոց»․ Աղասի Ենոքյան
12109:24
Հինգ ձերբակալվածներից չորսն ազատ են արձակվել. «Հրապարակ»
10809:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
14508:24
