Հաստատվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմը

Հայաստանի թատերական գործիչների միության վարչությունը հաստատել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմը: Կազմում են՝
Կարինե Խոդիկյանը՝ դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր,
Լիլիթ Արզումանյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Աննա Ասատրյանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր,
Դավիդ Մուրադյանը՝ արձակագիր, կինոգետ,
Արշալույս Հարությունյանը՝ բեմադրիչ, դերասան,
Հրաչյա Պապինյանը՝ բեմադրիչ, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն,
Սուսաննա Բրիկյանը՝ թատերագետ:
«Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հայտադիմումի ձևաթուղթը կարելի է ներբեռնել այստեղ: Լրացված ձևաթուղթը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ հասցեին կամ ներկայացնել ՀԹԳՄ մինչև ս․թ․ փետրվարի 15-ը։ Հայտին կից՝ ներկայացման ցուցադրության օրը, ժամը և վայրը։ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության նոր կանոնակարգը ներբեռնել այստեղ։ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն ավանդույթի համաձայն կանցկացվի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը:

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
22510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
41208.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
59607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
64406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
58306.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
47306.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
42906.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
79602.09.2026, 20:48