Վահե Հակոբյանը գործարքի՞ է գնացել իշխանությունների հետ. «Ժողովուրդ»
![]() 289 Հինգշաբթի, 26 հունվարի, 2023 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ապահովագրել է իրեն։ Նախորդ տարի գրել էինք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասին է: Նաև գրել էինք, որ եթե Վահե Հակոբյանը մանդատը վայր դնի, շատ խնդիրներ չի ունենա: Եվ, ահա, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երկու միջնորդություն արդեն ներկայացրել է Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի մասով, իսկ Վահե Հակոբյանը, ինչպես հայտնի է, այլևս պատգամավոր չէ: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Վահե Հակոբյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ և խոստացել, որ հիմնականում լուռ կմնա, սուր քննադատության չի ենթարկի իշխանությանը, և, որպես փոխհատուցում, իրավապահները նրա հանդեպ մի փոքր բարի կլինեն, այսինքն՝ քրեական գործ կհարուցվի, նրա անունը կշոշափվի, նա կհարցաքննվի, սակայն վերջաբանը, ամեն դեպքում, բարի է լինելու: Կարծես թե, մինչ այս պահը Վահե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ըստ ամենայնի տված խոստումը պահում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Բեյրութում Իսրայելի հարվածների հետևանքով 1 օրում առնվազն 112 քաղաքացի է զոհվել
2421:42
«Հակամարտության դադարեցման պայմաններից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է». Փեզեշքիան
10221:23
«Սա էր ՌԴ-ի հիմնական մեսիջը՝ «հերիք է կռուտիտներով ֆինտեր անեք»»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9420:54
«Բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակը»․ #ISNA
16119:58
Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ
14719:41
«Չեմ ուզում լրջորեն մեկնաբանել էմոցիոնալ գործիչների ոչ միանշանակ հայտարարությունները»․ Մարիա Զախարովա (տեսանյութ)
13919:00
«Իրանում ուրանի հարստացում չի լինի»․ Թրամփ
21218:57
«Իրանը խաղաղության հասնելու համար պետք է հասնի հակամարտության փաթեթային լուծման»․ Արա Պողոսյան
12018:24
