«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է». վարչապետ

Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակին: «Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով ու այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչը դատապարտելի է: Արդեն 46 օր՝ ԼՂ բնականոն կյանքը խաթարված է ու հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով: ԼՂ-ում հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը ու բնակչությանը հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ: Առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով: Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն տները, կրկին փակել միջանցքը ու էլի մի քանի օրով բացել, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն. սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
2701:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
6900:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
102Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
75Երեկ, 23:30
«Սրանք մեզ զրկեցին Արցախից, սրանք ու բոլոր մեղավորները դա պետք է հատուցեն. ուխտ ենք արել». Կոնստանտին Տեր-Նակալյան (լուսանկար)
81Երեկ, 23:24
«Զոհված տղերքի անունները պիտի 24/7 հնչեն ցմահ դատապարտված նիկոլ փաշինյանի խցում». Սամվել Ասլիկյան (տեսանյութ)
85Երեկ, 23:06
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա քիբերհարձակումների համար
199Երեկ, 22:13
«Թե ինչ էր մտածում Փաշինյանը մինչև Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության օրակարգը». Գառնիկ Զաքարյան (տեսանյութ)
88Երեկ, 22:00